Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջերմուկ գրուպ»-ն աշխատում է սահմանված նորմերին համապատասխան. ՍԱՏՄ

Փետրվար 23,2024 16:10

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում:

Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրվող սննդամթերքը նույնական է ըստ անվանման, տեսողական,  զգայորոշման և վերլուծական մեթոդով։

Հստակեցվել է, որ արտադրական շինություններում չեն պահվում սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող ցանկացած նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր, բացառությամբ արտադրական շինությունների և սարքավորումների ընթացիկ լվացման և ախտահանման համար անհրաժեշտ լվացող և ախտահանող միջոցների։

Ընդունվող հումքը համապատասխանել է դրա անվտանգության պահանջներին և ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթղթեր։

Սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային (սննդային) հումքը և բաղադրիչները պահվել են այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։

Ակնհայտ է դարձել, որ չի արտադրվում վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր:

Ներկայացվել են բոլոր հիմքերը, որոնք հիմնավորում են, որ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրության գործընթացների իրականացման ժամանակ, արտադրողի կողմից մշակվել, իրականացվում և պահպանվում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР — Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը։

Ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829