Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է սկանդալ հրահրելու իմաստը

Փետրվար 28,2024 10:00

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ես վերաբերվում եմ հարգանքով: Երկու տարի առաջ սկսված ռուսաստանյան ագրեսիայի սկզբում նա կարողացավ համախմբել իր երկրի հասարակությունը, դրսեւորեց անձնական արիություն՝ չլքելով Կիեւը, երբ ռուսական զորքը 30 կիլոմետր հեռավորության վրա էր, իր մեջ ուժ գտավ հումորիստից եւ շոումենից վերափոխվել պետական գործչի:

Պատերազմի հետագա ամիսներին Ուկրաինայի պետական եւ քաղաքական վերնախավն, իմ կարծիքով, իրեն լավագույնս չդրսեւորեց, բայց դա առանձին խոսակցության առարկա է:

Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ մենք Զելենսկու ղեկավարած երկրի հետ ունենանք բարեկամական հարաբերություններ՝ չնայած հասկանում եմ, որ այս պահին Ուկրաինայի պետական շահերը համընկնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի հետ: Հենց այդ պատճառով էլ այնտեղ պետական մակարդակով նշում են Ադրբեջանի հաղթանակը մեր հանդեպ: Դրանից ո՛չ նեղվել է պետք, ո՛չ էլ հեռու գնացող հետեւություններ անել:

Եթե առկա լինեին միայն այդ հանգամանքները, ապա Զելենսկու հնարավոր այցը Հայաստան կարելի էր միայն ողջունել:

Բայց, վախենամ, Հայաստանի իշխանությունը, տեղեկատվական դաշտ նետելով Ուկրաինայի նախագահի այցի լուրը, ղեկավարվում է ոչ թե այդ հանգամանքներով, այլ ցանկանում է ցուցադրել Ռուսաստանին՝ իբր տեսեք, թե որքան անկախ եւ ինքնուրույն ենք, որ պատրաստ ենք ընդունել ձեր թշնամուն: Նման սկանդալներ հրահրելը թերեւս տեղին է որոշակի ուղղվածություն ունեցող լրատվամիջոցի դեպքում, բայց հաստատ տեղին չէ, երբ խոսքը պետության մասին է:

Բացառված չէ, որ այստեղ կա նաեւ Արեւմուտքին հաճոյանալու խնդիրը: Սկզբունքորեն դեմ չեմ: Բայց մի պայմանով՝ որ Արեւմուտքի բարեհաճ վերաբերմունքը «կոնվերտացվի» արկերի, թնդանոթների, ինքնաթիռների, ԱԹՍ-ների եւ այլն: Ընդ որում, այն քանակի, որ դրանք կարողանան ապահովել արդյունավետ պաշտպանություն՝ Ադրբեջանի հարձակման ժամանակ: Իսկ որ այդպիսի հարձակում լինելու է, Ալիեւը նախօրեին եւս մեկ անգամ գրեթե բաց տեքստով հայտարարել է:

Բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ հասկանում Ռուսաստանի հետ ամեն գնով թշնամանալու իմաստը: Դա, կարծում եմ, ոչ հասուն մարդու վարք է, էլ չասեմ՝ պետական գործչի ոչ մի չափանիշի չի համապատասխանում:

«Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագավորդ մանուկ է, եւ իշխաններդ կերուխում են անում մինչեւ առավոտ» (Ժողովող 10:16): Մանուկ՝ ոչ տարիքային իմաստով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հարց. Ինչպե՞ս է Զելենսկին հատելու սահմանը, երբ սահմանը հսկում են ՌԴ ԴԱԾ (ФСБ) սահմանապահները։ Թե՞ սա հերթական բլեֆն է: Զելենսկին տարածքային, ֆինանսական, տնտեսական շահե՞ր ունի հանրապետությունում։
    Իսկ եթե Ռուսաստանը թույլ տա Զելենսկին հատի հանրապետության սահմանը, ապա հնարավոր է ահաբեկչության կրկնություն և Կապանի ու Քաջարանի օկուպացիա: Իսկ պարսիկները կմտնեն Մեղրի:

  2. Ալֆրեդ says:

    Իշխանության հակառուսական ֆոնի հետ միաժամանակ, Հայաստանում ավելանում են ռուսական դրոշները։

  3. Aha says:

    Perhaps, that’s why Alen Simonyan declared that Russian border guards will have to be removed from Zvartnots Airport … for Zelensky’s arrival to go smooth

  4. Ասֆալտին պառկեցված says:

    Տղերք, մի անհանգստացեք, Զելենսկին խելքը հացի հետ չի կերել, որ գա նիկոլի մոտ: Նա շատ լավ գիտի, որ նիկոլն իրեն կկալանավորի ու կհանձնի ռուսներին, բայց դրանից հետո աննայի հետ մի քանի օրով կգնա Փարիզ՝ Մակրոնի մոտ ու կգանգատվի, թե դարձյալ ռուսները միջամտել են Հայաստանի ինքնիշխանությանը: Կպատմի, որ ինքը մեջտեղ է ընկել, ռուսներին խնդրել է, որ ամոթ է՝ Զելենսկու փոխարեն թող իրեն կալանավորեն, բայց ռուսներն ասել են՝ քեզ ո՞նց կարող ենք կալանավորել, չէ՞ որ դու Կովկասի ժողովրդավարության բաստիոնի ղեկավարն ես, եթե քեզ կալանավորենք, ապա ամբողջ աշխարհն իրար կխառնվի ու քեզ ազատել կտա, իսկ Զելենսկուն ոչ մեկը չի սիրում, քանի որ նա դիկտատոր է և նրանով հետաքրքրվող չի լինի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829