Լրահոս
Օրվա լրահոսը

2020-2023 թթ. պետպատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն

Մարտ 03,2024 13:03

Մարտի 3-ը Լսողության պահպանման համաշխարհային օրն է։

Օրվա կարգախոսն է` «Մտածելակերպի փոփոխություն. իրականություն դարձնենք ականջի և լսողության խնամքը բոլորի համար»:
ԱՀԿ-ի տվյալներով` 446 մլն մարդ ունի հաշմանդամության հասցնող լսողության խանգարումներ:
Լսողության բնածին կորստի հայտնաբերումն այսօր առողջապահության և սոցիալական հիմնական խնդիրներից է:

Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում:

Երեխայի լսողության խանգարման վաղ ախտորոշումն ապահովում է նաև նրա կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում: Այս մեթոդով լսողության վերականգնումը միայն վիրահատական միջամտություն չէ, այն նաև հետվիրահատական երկարատև և աշխատատար վերականգնողական միջոցառում է:

Առողջապահության նախարարության կողմից վերջին տարիներին փոխհատուցվում է կոխլեար իմպլանտացիայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ծախսերը:

2020-2023 թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:
Այսօր առաջնային է լսողության բնածին կորստի առաջնային ախտորոշման տարիքի կրճատման հարցը՝ այս պաթոլոգիայով երեխաների բուժման և վերականգնման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031