Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը խոսել է Հայաստանում առողջապահության ընդհանուր իրավիճակի և Սփյուռքի ներգրավվածության հնարավորությունների մասին

Մարտ 03,2024 15:18 Share

ԱՄՆ-ում «Հայաստան-Սփյուռք առողջապահական գագաթնաժողով 2024. ազդեցության համապատասխանեցում կայուն զարգացման համար» միջոցառմանը առողջապահության նախարարի ելույթն արտացոլել է Հայաստանում առողջապահության ընդհանուր իրավիճակը և Սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները։

Նախարարը ներկայացրել է առողջության պահպանման ոլորտի հիմնական ցուցանիշների վերլուծությունը, հիվանդացության պատկերը, կյանքի տևողության վրա ազդեցության գործոնները։

Նա անդրադարձել է առողջապահական ներկայիս առաջնահերթություններին, ծրագրերին և անդրադարձել Սփյուռքի ներգրավածության մեծացման, համագործակցության թիրախային ուղղություններին։

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ, պատասխանել է նաև ուսանողների հարցերին։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031