Լրահոս
Օրվա լրահոսը

«Opel»-ը Աշտարակի կամրջի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 30մ. օդային թռիչք կատարելով՝ գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ shamshyan.com

Մարտ 12,2024 20:07

Այսօր՝ մարտի 12-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Թ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի փոքր կամրջի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ առաջ ընթանալով օդային թռիչք կատարելով բախվել է կամրջի տակ գտնվող բազալտե հենապատին ու գլխիվայր շրջվել, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական  ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Շամիրյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031