Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը դատարանում օգտվել է լռելու իր իրավունքից

Մարտ 12,2024 23:13

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի, ոստիկանության  ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի, ոստիկանության զորքերի զորամասի  հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստը:

Ըստ հայցի, Վլադիմիր Գասպարյանը 2015-ին դստերը նշանակել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնում: Սակայն վերջինս ծառայության չի ներկայացել, առանց զեկուցագրերի և հրամանների բացակայել է Հայաստանից։

Լեւոն Երանոսյանը երեք տարվա ընթացքում ոչ մի կանխարգելիչ միջոցառում չի ձեռնարկել: Ավելին, ոստիկանության զորքերի ֆինանսական բաժնի պետի օժանդակությամբ, յուրաքանչյուր ամիս նրան աշխատավարձ է վճարվել։ Արձակուրդայինների, պարգևատրումների և աշխատավարձի ընդհանուր հաշվարկով՝ ոստիկանապետի դստերը վճարվել է խոշոր գումար։

Լեւոն Երանոսյանը լավատեղյակ է եղել, որ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին մնալու դեպքում Վ. Գասպարյանի դստերը  չի կարող շնորհել փոխգնդապետի զինվորական կոչումը և 2018-ին հանձնարարել է կազմակերպել նրան բարձր պաշտոնի նշանակելու գործընթացը։

Այսօր Հարցաքննվեց Գուրգեն Գրիգորյանը, որից հետո պետք է հարցաքննվեր Լեւոն Երանոսյանը, որը սակայն օգտվեց լռելու իր իրավունքից:

Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւ, որը դատական նիստին չէր ներկայացել, հեռախոսազանգով դատարանին տեղյակ էր պահել, որ միջնորդություններ ունի ներկայացնելու եւ խնդրում է դատական նիստը հետաձգել: Նիստի հետաձգվեց: Միջնորդությունները կքննարկվեն մարտի  19-ին:

       Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031