Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ թվերն ինչ- որ առումով ինդիկատոր են, թե ինչքանով են մարդիկ հավատում խաղաղության օրակարգին»․ Փաշինյան

Մարտ 14,2024 12:55

Սահմանամերձ համայնքներում բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի աջակցության պետական ծրագրի շրջանակներում կա հաստատված 606 ծրագիր, ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք եւս օգտվելու են ծրագրից, նրանց դիմումը հաստատվել է։ Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում, օրինակ՝ Բերքաբերում, Բաղանիսում, Կիրանցում, Ոսկեպարում ծրագրի շրջանակներում կա՞ն կառուցվող տներ։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը զեկուցեց՝ փետրվարի տվյալներով՝ Տավուշի մարզում առեւտրային բանկերը հաստատել են մոտ 250 վարկ, իսկ նշված համայնքներում՝ Կիրանցում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեպարում՝ 3, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1 վարկ նշված ծրագրի շրջանակներում։

Այս թվերը Փաշինյանի կարծիքով դրական են․ «Շատ լավ է, որ պրոցեսը սկսվել է այդտեղ։ Այդ թվերն ինչ- որ առումով ինդիկատոր են, թե ինչքանով են մարդիկ հավատում խաղաղության օրակարգին։ Սա կարեւոր է, պետք է խթանել, որ այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն»։

Մարզպետը պարզաբանեց, որ դա հաստատված վարկերի թիվն է, տներ կան, որտեղ ներքին հարդարման աշխատանքներն են իրականացվում։

Փոխնախարար Խաչատրյանն էլ հավելեց՝ որպես ծրագրի շահառուներ նախարարության հաստատումների թիվը Տավուշում 355 է․ «Սա նշանակում է, որ առաջիկայում հաստատված նոր 100 պայմանագիր միայն Տավուշում կավելանա»։

«Շատ կարեւոր ծրագիր է, պետք է շարունակենք։ Համոզված եմ, որ լավ տնտեսական էֆեկտ է բերելու»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031