Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ուզում է մեզ վախեցնել, բայց վախեցող չկա, գյուղում երիտասարդներ կան, պատրաստ ենք մինչեւ վերջ կռվել». Ոսկեպարի բնակիչները ոտքի են կանգնել

Մարտ 20,2024 15:14

Ոսկեպար գյուղում այսօր գյուղացիները քննարկում են անցկացրել՝ դեմ արտահայտվելով իշխանության՝ Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու ծրագրին։

Քննարկումից հետո Ոսկեպարի բնակիչները լրագրողների հետ զրույցում ասացին, որ համաձայն չեն իշխանության որոշման հետ, թույլ չեն տալու, որպեսզի այդ ծրագիրն իրականացվի, մինչեւ վերջ պայքարելու են։

Ըստ գյուղացիների՝ այդ գյուղերը հանձնելու դեպքում Ոսկեպարը կդառնա անկլավ։

«Փաշինյանը մեզ վախեցրեց, որ պատերազմ կսկսվի։ Ինքը ի՞նչ իրավունք ունի ասելու՝ Թուրքիան կհարձակվի։ Ասաց՝ Պակիստանն այնտեղից կհարձակվի, Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն, լավ է չասաց՝ Իրանն ու Վրաստանն էլ կհարձակվեն։ Ինքը ուզում է վախեցնել մեզ, բայց վախեցող չկա։ Գյուղում երիտասարդներ կան, եւ պատրաստ ենք մինչեւ վերջ կռվել»,- հայտարարեցին գյուղացիները։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031