Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և դիմակայության հարցում խիստ էական է ձեզ նման կանանց ներգրավվածությունը». դեսպան Քվինը` կին-առաջնորդներին

Մարտ 20,2024 23:30

Նշանավորելով կանանց պատմության միամսյակը՝ դեսպան Քվինը հյուրընկալեց մի խումբ կանանց՝ կառավարության անդամների, պատգամավորների, ավագանու անդամների, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի «Կատարինե» կին-առաջնորդների ծրագրի ներկայացուցիչների։

Դեսպանը գովեստով խոսեց Հայաստանի պայծառ ապագայի ու բարեկեցության ապահովմանն ուղղված կանանց նվիրման մասին՝ ընդգծելով նրանց կարևոր դերը դրական տեղաշարժեր ապահովելու գործում։

«Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և դիմակայության հարցում խիստ էական է ձեզ նման կանանց ներգրավվածությունը», – ներկաներին ասաց դեսպան Քվինը։

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031