Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ոստիկանության գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ

Մարտ 22,2024 14:56

Այսօր առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին են տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:

Դեռևս չանդրադառնալով հարուցված քրեական վարույթին ու դրա մանրամասներին՝ Հայաստանի ժուռնալիստների միությունն անընդունելի է համարում կոնտենտի բովանդակության հանգամանքով պայմանավորված՝ որևէ անձի նկատմամբ գործադրված անմարդկային բռնությունը:

Նարեկ Սամսոնյանին նման կերպ ձերբակալել կարող էին միայն, եթե վերջինս կոշտ դիմադրություն ցույց տար, զինված լիներ կամ ոստիկանների կյանքին վտանգ սպառնար, ինչը, դատելով հրապարակված տեսանյութից, չի եղել:

Նարեկ Սամսոնյանի ձերբակալումն ակնհայտորեն դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները, Նարեկ Սամսոնյանի՝ որպես անձի ու լրատվամիջոցի հիմնադրի արժանապատվությունը կոպտորեն խախտելու սանձարձակ միտումը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031