Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Մարտ 23,2024 23:38

Մարտի 23-ին Գյումրիում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով` մասնավորապես խոսելով ժողովուրդի կողմից ստեղծված սահմանադրության անհրաժեշտության մասին։

«Իրական սահմանադրությունն այն է, որը ստեղծում է ժողովուրդը։ Եթե ժողովուրդը չի ստեղծում այդ սահամանադրությունը, դա անիմաստ փաստաթուղթ է։ Կրկնում եմ՝ սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Ոչ թե սահմանադրության տեքստի հեղինակը, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Արդեն ցույցեր էին անում սահմանադրության ընդունման դեմ առանց ընկալելու, որ մենք ընդամենը այդ թեման տանում ենք, որպեսզի մենք ժողովուրդի հետ ստեղծենք սահմանադրություն։ Այդ սահմանադրությունն այսօր չկա»։

«Եթե դուք ինձ այսօր հարցնեք, թե ինչ պետք է գրված լինի այդ սահմանադրության մեջ, ես կարող է ինչ-որ մտքեր ունենամ, բայց այդ սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի այդ մարդկանց մտքում, որովհետև եթե մարդկանց մտքում չլինի, ապա 700 հազար մարդ ո՞նց է գնալու կողմ քվեարկի։ Միայն մի պարագայում, եթե ինքը համարի, որ ինքն է դրա տերը և հեղինակը։ Դա մենակ թվաբանություն չի, դա նաև հոգեբանություն է, դա նաև շատ կարևոր սոցիալ-հոգեբանական վիճակ է, և այս խոսակցությունը մենք պետք է շարունակենք, բայց հաշվի առնենք, որ այստեղ էմոցիաներ կան, այստեղ պատմություններ կան, այստեղ մեր պատմությունը կա, այստեղ մեզանից առաջվա պատմությունը կա։ Այս խոսակցությունը ուրիշի մասին չէ, այս խոսակցությունը մեր մասին է՝ մեր պապիկների և տատիկների, մեր ծնողների, մեր երեխաների։ Սա շատ կարևոր խոսակցություն է, բայց այդ խոսակցության մեջ սերը երբեք չի կարելի կորցնել։ Այս խոսակցության մեջ ամեն քաղաքացի պետք է զգա մեր սերը, եթե մենք նույնիսկ դառը բան ենք ասում, եթե նույնիսկ բան ենք ասում, որ նրանց և մեզ համար տհաճ է, նա պետք է այդ սերը զգա, որովհետև, եթե դա սիրելով չենք անում, մենք վատ բան ենք անում։ Մենք սա անում ենք այն պատճառով, որ սիրում ենք մեր երկիրը և պարտավոր ենք այս առաքելությունը կատարել»։

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031