Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի փոխնախարարը հույս է հայտնել, որ միջոցառումը էապես կնպաստի ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը

Մարտ 26,2024 16:41

Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 26-ին մասնակցել է սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը, որը կազմակերպվել է Ռուսաստանյան արտահանման կենտրոնի կողմից։

🔹 Միջոցառման նպատակն է ամրապնդել գործընկերային կապերը Հայաստանի և Ռուսաստանի գործարարների միջև, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները:

🔸 Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանը հույս է հայտնել, որ միջոցառումը էապես կնպաստի ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։

💬 «Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով։ Այս ոլորտում համագործակցությունը թույլ կտա մեզ փոխանակվել տվյալ ոլորտում ունեցած ձեռքբերումներով և դրական փորձով՝ ապահովելով արտադրված արտադրանքի բարձր որակ և հուսալիություն», – նշել է Աշխեն Շիրվանյանը։

🖇 Միջոցառմանը մասնակցել են մոտ 20 ռուսական ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց արտադրանքը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031