Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյան. «Ձեռնարկել քաղաքական, դիվանագիտական կանխարգելիչ քայլեր, որոնք կզսպեն Ադրբեջանին։ Հայաստանն ունի դրա համար բոլոր հնարավորությունները»

Ապրիլ 01,2024 19:30

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն ու սադրիչ հայտարարությունն է տարածում։ «Պայմանական սահմանի երկայնքով հայկական զորքերի կենտրոնացումը և հարձակողական հենակետերի ստեղծումը, տարբեր ուղղություններով երկարաժամկետ կրակակետերի ստեղծումը, ամրությունների կառուցումն արձանագրվել է մեր ստորաբաժանումների տրամադրության տակ գտնվող հատուկ տեխնիկական միջոցներով և տեսողական դիտարկմամբ։

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի կողմից ցանկացած սադրանք վճռականորեն կանխվելու է ադրբեջանական բանակի կողմից, և իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»,-ասված է հայտարարության մեջ։

Սա գրեթե բառացի կրկնում է երեկ տարածած հաղորդագրությունը, որը ոչ միայն հերքվեց ՀՀ ՊՆ-ի կողմից, այլև նաև արժանացավ ԵՄ դիտորդական առաքելության արձագանքին։ Ադրբեջանն ակնհայտորեն ստում է, նպատակը՝ ստուգել արձագանքները, հասկանալ ռիսկերը՝ հնարավոր ագրեսիա նախապատրաստելու նպատակով։ Լուծումը՝ ձեռնարկել քաղաքական, դիվանագիտական կանխարգելիչ քայլեր, որոնք կզսպեն Ադրբեջանին։ Հայաստանն ունի դրա համար բոլոր հնարավորությունները»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930