Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը կհանգեցնեն շատ մեծ բացասական հետևանքների․ Ալիև

Ապրիլ 05,2024 17:40

«Ազատություն». Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ լուրջ բացասական հետևանքների, այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով, թե Հարավային Կովկասում սպառնալիքի հերթական աղբյուրն է ստեղծվում։

Նա այս մասին խոսել է ապրիլի 5-ին Բաքվում ընդունելով Թուրքիայի նախկին արտգործնախարար, հիմա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։

Ադրբեջանի նախագահի ասելով, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի հակաադրբեջանական հայտարարությունները, որոնցով նրանք հանդես են գալիս անցած տարվա սեպտեմբերից մինչ այսօր, Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ մեծ բացասական հետևանքների։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930