Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի կայքի տեղը չգիտեին. Հայկ Մամիջանյան

Ապրիլ 05,2024 17:47

«Խոսք է գնում իբր ՄԱԿ-ի կայքում հրապարակված Հայաստանի կողմից ուղարկված քարտեզների մասին, որտեղ Լեռնային Ղարաբաղը, Տավուշի հատվածները, այս կամ այն ձեւախեղումները մտնում են… Նախ սկսենք նրանից, որ այդ ինֆորմացիան տարածած նյութի ուղեցույցի մեջ եթե նայեք, ապա այնտեղ հստակ գրվում է, որ ՄԱԿ-ի քարտեզները կազմվում են ՄԱԿ-ի քարտեզագրական բաժնի կողմից կամ արտաքին աղբյուրների, այլ կազմակերպությունների միջոցով: Հենց հաջորդ պարբերությունն են կտրած ներկայացրել: Անդամ երկրների մասին այդ պարբերության մեջ ոչինչ չի ասվում»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, հավելելով, որ վերջերս մամուլում տարածված հերթական սուտն է ստիպել իրեն, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում թեմայի վերաբերյալ խոսի եւ քարոզչական հնարքի դեմն առնի:

Նա լրատվամիջոցներին կոչ արեց գնալ ավելի կարճ ճանապարհով՝ տեղեկատվությունը ճշտելու համար, հիշեցրեց, ոչ այս ժամանակահատվածում ՀՀ-ն ՄԱԿ-ում հասցրել է ունենալ 3 մշտական ներկայացուցիչ, այդ թվում՝ իր ձեւակերպմամբ, տխրահռչակ Զոհրապ Մնացականյանը. «Կարելի է իրենցից հարցնել, իրենցից որոշները դեռեւս շարունակում են աշխատել պետական համակարգում, իրենցից կարելի է ստանալ մեկնաբանություն, որ Հայաստանի Հանրապետությունը այս ժամանակահատվածում որեւէ քարտեզ ՄԱԿ-ին չի ուղարկել»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասում է, որ այս ամենն արվում է մի նպատակով. «Ես երբեք չեմ գտնի սահմանը, թե ինչքան կարելի է ատել սեփական հայրենիքը, որպեսզի նման էժան քարոզչական նյութերով փորձել սեփական մեղքը այլոց վրա բարդել…Եթե ՄԱԿ-ում քարտեզներով այլ վայրում էր Լեռնային Ղարաբաղը, Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ- տեղը չգիտեին, թե ՄԱԿ-ի կայքի տեղը չգիտեին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930