Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր, քան երբեւէ, Հայաստանը խեղդվում է քաղաքական բանտարկյալների օղակում». Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 10,2024 14:08

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը:

Այսօր քննարկվում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Նա արդեն տասն ամիս կալանավորված է։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով Արմեն Աշոտյանի գործով Հակակոռուպցիոն դատարանին երաշխավորություն են ներկայացրել, որով պարտավորություն՝ են ստանձնում՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։

«Այն, ինչ կատարվում է այս դատարանի դահլիճում՝ Արմեն Աշոտյանի հանդեպ, դա կալանքի տակ գտնվող անձի խոշտանգում է»,- նիստի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ տրամաբանությունը հուշում է, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը պետք է փոխվի, բայց տվյալ պարագայում խնդիրը քաղաքական է ու եթե դատավոր Վահե Դոլմազյանը կրկին կատարի Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը՝ երկարաձգելով Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը, ապա ՄԻԵԴ-ում նրա վիճակը նախանձելի չի լինելու»։

«Այսօր, քան երբեւէ, Հայաստանը խեղդվում է քաղաքական բանտարկյալների օղակում»,- կարծում է Նաիրա Զոհրաբյանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930