Լրահոս
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

2020 թ.-ից ի վեր Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը մեծացել է, եւ մինչ վարչապետի տեղաշարժի մեկնարկը, ոստիկանությունը կաթվածահար է անում երթեւեկությունը. «Ժողովուրդ»

Ապրիլ 11,2024 10:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 5-ի մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակած «փաստ N93-ը` «Նոր Հայաստան»-ի մասին» զեկույցում հայտարարեց. «ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթը հարկ է համարում հիշեցնելու, որ այս ելույթից երեք ամիս առաջ՝ 04.02.2019 թվականին, համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի շարասյունը Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, կոպտորեն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակ։
2020 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը մեծացել է, եւ մինչ վարչապետի տեղաշարժի մեկնարկը, ոստիկանությունը կաթվածահար է անում երթեւեկությունը այն փողոցներում, որոնցով պետք է անցնի Նիկոլ Փաշինյանի շարասյունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: