Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Կոստանյան․ «Սահմանազատման գործընթացի տրամաբանությունը՝ մեր բոլոր հարեւանների հետ 1991 թվականի Ալմա -Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանների սահմանագծի վերականգնումն է»

Ապրիլ 11,2024 10:58

Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավականին տեւական ժամանակ դադար էին ստացել։ Այս մասին այսօր «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման հանձնաժողովների կազմերը, բայց դեռեւս նիստ տեղի չի ունեցել․ «Որոշակի տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում, հույս ունենք, որ չի ուշանա առաջին նիստը»։

Լրագրողի դիտարկմանը՝ մամուլը գրում է, որ հնարավոր է Լոռու մարզից տարածք զիջվի Վրաստանին, Կոստանյանն արձագանքեց՝ ես կարող եմ ասել, որ տեղի է ունենալու սահմանազատման գործընթաց․ «Սահմանազատման գործընթացի տրամաբանությունը մեր բոլոր հարեւանների հետ 1991 թվականի Ալմա -Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանների սահմանագծի վերականգնումն է»։

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին էլ փոխնախարարն ասաց, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման 8-րդ խմբագրված տարբերակը․ «Այս պահին սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Ըստ էության՝ նոր առաջարկներ ներկայացնելու խնդիր չկա։ Խնդիրը երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններն են երեք սկզբունքների շուրջ, որպեսզի Ադրբեջանն ի վերջո որոշում կայացնի եւ համաձայնի դրանք արտացոլել փաստաթղթում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930