Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ իշխանություններն առաջնորդվում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով. անցած վեց տարին հենց դա է ցույց տալիս. «Փաստ»

Ապրիլ 11,2024 11:46

2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ արդեն Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն դոլար։

Խնդիրն այն է, որ ներգրավվող միջոցները միտված չեն տնտեսության զարգացմանը, այլ ընդամենը տնտեսական աճի իմիտացիա ստեղծելու և եղած միջոցները փոշիացնելու խնդիր են լուծում։

Հյուսիս-Հարավ ճանապարհը տարիներով կառուցվում է ու չի ավարտվում։ Այնինչ, Հայաստանը գերժամանակակից ավտոմայրուղու կարիք ունի, որով կկարողանա բավարարել իր լոգիստիկ ու տնտեսական պահանջները։ Առավել քան կարևոր է նաև այլընտրանքային ճանապարհների կառուցման խնդիրը, ինչն իր մեջ նաև անվտանգային բաղադրիչ է կրում՝ հատկապես այն պարագայում, երբ մի շարք կարևոր ճանապարհներ հակառակորդի նշանառության տակ են, իսկ նոր զիջումների հարցում Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ պատրաստակամ է:

Շատ հեռու չգնալու համար կարելի է հենց հարևան Վրաստանի օրինակն աչքի առաջ ունենալ: Օրինակ՝ այնտեղ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ են կառուցում։

Այսինքն, խնդիրը նաև նախատեսված միջոցների նպատակային օգտագործումն է, որը թույլ կտա կառուցել ու ստեղծել պետության համար կարևոր ենթակառուցվածքներ։

Իշխանությունների մտքով անգամ չի անցնում քայլեր ձեռնարկել մրցունակ արտադրություն ստեղծելու շուրջ։ Հայաստանը տարիներ շարունակ տարբեր դոնոր կազմակերպություններից միջոցներ է ձեռք բերում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, բայց այս ոլորտն այդպես էլ չի զարգանում։

Տպավորություն է, որ ներկայիս իշխանություններն առաջնորդվում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով։ Այսինքն, ինչո՞ւ սոսկ տպավորություն. անցած վեց տարին հենց դա է ցույց տալիս…

Արտակ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930