Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների իրացման կասկածանքով Արտաշատ-Արարատ մայրուղու հատվածից քաղաքացուն բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն են կիրառել. ահազանգ փաստաբանից

Ապրիլ 11,2024 23:13

Aravot.am-ի տեղեկություններով՝ փաստաբան Վրեժ Խաչիկյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ հայտնելով, որ ապրիլի 5-ին կեսգիշերից հետո իր պաշտպանյալ Վ. Մ.-ին թմրամիջոցների իրացման կասկածանքով Արտաշատ-Արարատ մայրուղու հատվածից բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն են կիրառել՝ մեքենայից իջեցնելիս գետնին են գցել և ոտքերով հարվածներ հասցրել, ապա տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ կրկին բռնության է ենթարկվել նույն անձանց կողմից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն: Փաստաբանն այս պահին դեպքի վերաբերյալ այլ հանգամանքներ մեզ հետ զրույցում չցանկացավ ներկայացնել՝ հայտնելով, որ իր պաշտպանյալի հետ դեռ համաձայնեցված չէ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930