Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարը պատմական Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի երկրաչափական կենտրոնն է

Ապրիլ 13,2024 17:20

Ոսկեպարում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը մեկնարկեց միասնական աղոթքով եւ երեկ զոհված հայ զինվորների համար հոգեհանգստյան աղոթքով, որը մատուցեց Դիլիջանի հոգեւոր հովիվ տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:

Հայաստանի գրողների միության անդամ, աշխարհագրության ուսուցիչ Ռուսլան Մալինյանը պատմական փաստեր ներկայացրեց  Ոսկեպարի մասին՝ նշելով, որ հավաքի մասնակիցներն այս պահին կանգնած են Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի երկրաչափական կենտրոնում: «Դա մեր հիասքանչ ոսկեպարի եկեղեցին է, որ 7-րդ դարից կանգուն է եւ եղել է ոչ միայն հոգեւոր կենտրոն, այլ նաեւ երկրաչափական կենտրոնը մեր այս տարածաշրջանի: Թուրքական ցեղերի հայտնվելուց հետո այս տարածաշրջանը պարբերաբար հայտնվել է պատերազմների կենտրոնում: Մեր հիասքանչ եկեղեցին այսօր հայտնվել է սահմանի վրա: Թուրքերը իրենց պապենական ձեւով քայլ առ քայլ եկել են, եկել են, եկել են: Այստեղով է անցնում քարավանային ճանապարհը, միջնադարյան Թիֆլիսից Դվին տանող ճանապարհը՝ այն ժամանակ միջազգային նշանակություն ունեցող ճանապարհ:

100 տարի առաջ Ոսկեպարը նորից հայտնվել էր ծանր վիճակում: Մեր երջանկահիշատակ նախնիները այս տարածքը մաքրեցին այդ ցեղերից: Այն ժամանակ գոյություն չուներ ադրբեջանական ինչ-որ պետություն: Կար ռուսական բոլշեւիկյան ներկայություն: եվ նրանք հաստատեցին, որ սա է սահմանը: Այս սահմանազատումը, որ ուզում են անել, չի ենթարկվում ոչ մի օրենքի»,- ասաց ուսուցիչը եւ հայտարարեց, որ ինքը գնում է Ոսկեպարի եկեղեցու մոտ եւ ով ուզում է գա, ինքը կապացուցի, որ այն, ինչ անում են հիմա, անում են նոր պատերազմ ստեղծելու համար, ինչը ոսկեպարցիները թույլ չեն տալու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930