Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով

Ապրիլ 16,2024 14:51

Լոս Անջելեսում ապրող ամերիկահայ լրագրող, ռադիոհաղորդավար և վավերագրող Վիկ Գերամին ԱՄՆ-ում հիմնադրել է «TruthAndAccountabilityLeague» հասարակական կազմակերպությունը Վիկ Գերամիի կողմից՝ նպատակ ունենալով թիրախավորել սոցիալական հարթակներում և քաղաքականության մեջ Հայաստանին վերագրվող ապատեղեկատվության տարածումը և պայքարել դրա դեմ աշխարհի մասշտաբով։

Գերամին այժմ գտնվում է Հայաստանում մինչև ապրիլի 20-ը։ Այցի նպատակն է ներկայացնել լրագրողի աշխատանքային ուղին, այս տարվա նախագծերը և գլխավորապես՝ Վիկ Գերամիի հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը։

TAAL-ը չորս կարճ տարիների ընթացքում մեծ հաջողություններ է գրանցել համահայկական համայնքի շահերի պաշտպանության գործում: Վիկը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գործնական սերտ հարաբերությունների շնորհիվ հաջողել է իրականացնել մի շարք հայանպաստ ծրագրեր։

Գերամին վերջերս հանդիպումներ է ունեցել այնպիսի քաղաքական և մշակութային գործիչների հետ, ինչպիսիք են կոնգրեսական Ադամ Շիֆը, սենատոր Բոբ Մենենդեսը, նահանգապետ Հովարդ Դինը, կոնգրեսականներ՝ Ջեքի Սփեյերը, Քեթի Փորթերը, Բրեդ Շերմանը, Մայք Լևինը, Մաքսին Ուոթերսը, Ջուդի Չուն, Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոն և այլոք։

Վերջինս հեղինակել է 44-օրյա ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի մասին պատմող փաստավավերագրական «Motherland» (Մայր Հայրենիք)  ֆիլմը , որը բացահայտում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի բնակչության և հայերի դեմ գործած հանցագործությունների, էթնիկ զտումների, օրեցօր աճող ցեղասպան քաղաքականության, մարդու իրավունքների ոտնահարման և միջազգային տեռորիզմի հովանավորության, հայերի և Արցախի  դեմ տեռորիստական խմբերի միջոցով ռազմական ագրեսիայի նախաձեռնման և իրականացված սպանությունների՝ անօրինական գործողությունների մասին։

«Մայր Հայրենիք» ֆիլմը 82 միջազգային կինոփառատոներում ընտրվել է նոմինանտների շարքում, հայտնվել լավագույն ընտրանիներում և պաշտոնապես արժանացել քառասուն (40) մրցանակի։ Ֆիլմի թրեյլերը դիտելու համար այցելեք «Motherland» ֆիլմի կայք կամ ֆիլմի IMDB-ի էջ հետևյալ հղումներով։

Թեպետ Վիկ Գերամին ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բայց սահուն խոսում և շփվում է հայերենով։ Որպես լրագրող և վավերագիր նրա ուսումնասիրության և հետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի շուրջ խաղարկվող շախմատային խաղը և Հայաստանի շուրջ տեղի ունեցող  իրադարձություններում միջազգային հանրության ունեցած դերի կարևորությունն ու Հայաստանի գործողություններին վերաբերվող թեմաները։

Ամերիկահայ լրագրող և ակտիվիստ Վիկ Գերամիի մասին

Գերամիի սերն իր սիրելի հայրենիքի հանդեպ խորացել է, երբ ծնողները նրան երեք տարեկանում Հայաստան են տարել։ Նա հաճախել է հայկական մասնավոր դպրոցներ մինչև 7-րդ դասարան և ուսումնասիրել հայոց պատմություն, գրականություն, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թեման:

Վիկ Գերամին «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչն է. մրցանակակիր լրագրող, սյունակագիր, մեդիա մեկնաբան։ Ինչպես նաև՝ KPFK 90.7 FM հաճախականությամբ (Pacifica Network) ազգային ռադիոհաղորդման հաղորդավարը քաղաքական թեմաներով, վերնագրված՝ THE BLUNT POST with VIC։ Գերամիի ռադիոհաղորդումը ընդգրկում է ազգային, տարածաշրջանային և տեղական գլխավոր լուրերը, քաղաքականություն և ընթացիկ իրադարձություններ՝ վերլուծություններ և մեկնաբանություններ: Նա նաև հարցազրույց է ունենում Կոնգրեսի բարձրաստիճան անդամների, հասարակական գործիչների հետ յուրաքանչյուր շոուի ժամանակ:

Նրա վերջին հյուրերն են եղել՝ կոնգրեսական Ադամ Շիֆը, սենատոր Բոբ Մենենդեսը, նահանգապետ Հովարդ Դինը, կոնգրեսականներ՝ Ջեքի Սփեյերը, Քեթի Փորթերը, Բրեդ Շերմանը, Մայք Լևինը, Մաքսին Ուոթերսը, Ջուդի Չուն, Լոս Անջելեսի շրջանային դատախազ Ջորջ Գասկոն:

Հարցազրույցները կարող եք լսել ՝ այստեղ:

Ամերիկահայ լրագրողը հիմնադրել է նաև Truth And Accountability League (TAAL) 501© շահույթ չհետապնդող կազմակերպությունը 2020 թվականին, որի նպատակն է պայքարել հակահայկական ռասիզմի, զրպարտության, ատելության հիմքով ոճրագործությունների և հայատյացության զգալի աճի դեմ։ «Մենք վերահսկում և դիմակայում ենք հայ ժողովրդի և մշակույթի դեմ ուղղված կողմնակալությանը, ապատեղեկատվությանը, քարոզչությանը և զրպարտությանը լրատվամիջոցների մակարդակով, ներառյալ սոցիալական լրատվամիջոցները, ակադեմիկոսները, մտավորականությունը և հանրային քաղաքականությունը»: TAAL-ը չորս կարճ տարիների ընթացքում մեծ հաջողություններ է գրանցել համահայկական համայնքի շահերի պաշտպանության գործում: TAAL Կազմակերպության շրջանակներում Վիկը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գործնական սերտ հարաբերությունների շնորհիվ հաջողել է իրականացնել մի շարք հայանպաստ ծրագրեր։ Մանրամասների համար խնդրում ենք այցելել կայքէջ: TruthAndAccountabilityLeague.org։

Գերամին մի շարք հեղինակավոր հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ Windy City Times, Bay Area Reporter, Armenian Mirror-Spectator, The Advocate, The Immigrant Magazine, GoWeHo, Destination Luxury, OUT Traveler, The Fight, The Blunt Post, Desert Daily Guide, KPFK.org։

Բազմաթիվ մրցանակների արժանացած, ազգային և միջազգային լսարանին հայտնի լրագրող Վիկ Գերամին շուրջ 6 տարի սովորելով մեդիա արդյունաբերություն «Frontiers Magazine» ամսագրում աշխատելու տարիներին, հիմք է դրել իր գիտելիքներին և հմտություններին՝ ստանձնելով պաշտոններ՝ LA Weekly-ում և Voice Media Group-ում:

Նրա «Հարցեր և պատասխաններ» (RSS) սյունակը՝ «10 ՀԱՐՑԵՐ ՎԻԿԻ ՀԵՏ», 2017-ին Լոս Անջելեսի մամուլի ակումբի «Arts & Entertainment Journalism» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ է անցել։

էլ. Փոստ՝ [email protected]

Ինստագրամ՝ @vicgerami

Ֆեյսբուք՝ facebook.com/vic.gerami

Թվիթեր՝ @vicgerami

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930