Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդի հրավերով տեղի է ունեցել քննարկում․ մարզը ներկայացնող համայնքների և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Մայիս 25,2024 12:35

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հրավերով մայիսի 24-ին Գյումրիում տեղի ունեցավ քննարկում՝ Գյումրիի, Շիրակի մարզի խոշորացված համայնքները ներկայացնող ավագանու անդամների (Անի, Ամասիա, Ախուրյան խոշորացված համայնքներ), համայնքների ղեկավարման բազմամյա փորձ ունեցող գործիչների (Ազատան, Մարալիկ, Ախուրյան), Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների մասնակցությամբ։

Հանդիպմանը նախորդել էր «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությունը, որի ժամանակ էլ որոշվել էր ընդլայնված կազմով քննարկում կազմակերպել։

Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, ինչպես նաև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ «Դեմ ենք սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»։

Երևանի ու Շիրակի մարզը ներկայացնող ավագանու անդամները կոչ են անում մյուս մարզերի ավագանու անդամներին (անկախ կուսակցական ու խմբային պատկանելությունից) հանդես գալ համանման հայտարարությամբ։

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031