Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բոլորը գրեթե մեր կողմնակիցներն են, եւ այդ մասին է վկայում, որ մարդիկ դուրս չեկան: Ցույցի մի քանի ավտո մարդ էր եկել, Թատերական հրապարակում ցիրկ էին ցույց տալիս. Կարեն Սարուխանյան. «Հրապարակ»

Հունիս 06,2024 11:26 Share

Հարցազրույց գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ

– Մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում ընդդեմ իշխանությունների շարժում է սկսվել, որի պահանջն իշխանության հեռացումն է։ Ձեր կարծիքով՝ ներքաղաքական այս լարվածությունն ինչպե՞ս պետք է լիցքաթափել։

– Հայաստանում, բացարձակ, ներքաղաքական լարվածություն չկա, Հայաստանում մի քանի հոգի հավաքվել են օտարերկրյա ուժերի, երկրների, մի քանի գործակալական  ցանցեր միավորվել են Հայաստանի՝ ժողովրդի կողմից տրված իշխանության դեմ, այսինքն՝ ՀՀ ժողովրդի դեմ։ Այդ մասին կարող եք տեսնել փողոցներում, վերջերս նաեւ Գյումրիում էին, գյումրեցին իր վերաբերմունքը ցույց տվեց։

– Նկատի ունեք գյումրեցիների լավ ընդունելությո՞ւնը։

– Դե, մի քանի ավտո մարդ էին եկել, իրանց ժողովուրդն էր, Թատերական հրապարակում ցիրկ էին ցույց տալիս, հետո էդ ցիրկն ավարտվեց, էդ մարդիկ նստեցին իրենց մեքենաները, վերադարձան Երեւան։

– Ուզում եք ասել՝ գյումրեցիները սրբազան շարժման հավաքին չե՞ն մասնակցել։

– Բացարձակ` մի քանի հոգի, որոնք Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են եղել, ովքեր ՀՀԿ-ից են եղել` աշխատանքից ազատվել են, քրեական գործեր, կոռուպցիոն գործունեություն ծավալած։ Արձանագրենք, որ Գյումրիում բոլորը գրեթե մեր կողմնակիցներն են, եւ այդ մասին է վկայում, որ մարդիկ դուրս չեկան, դա հստակ ցուցիչ է։ Երեւանում էլ ենք տեսնում նույնը, մի քանի հոգի չե՞ն հավաքված։․․․ Լավ, ընդունենք՝ մի քանի տասնյակ, երեւում է, չէ՞, տեսնում ենք, չէ՞, թե ովքեր են այնտեղ։ Ես չեմ ուզում մեր քաղաքացիներին վիրավորել, այդտեղ մարդիկ կան, որ որոշակի մոլորության մեջ են, մարդիկ էլ կան, որ կոնկրետ քաղաքական ռեւանշիստներ են` ուզում են գալ իշխանության, ժամանակին իշխանության են եղել, հիմա չունեն։

– Այս շարժումը, կարծում եք, իշխանափոխության չի՞ հանգեցնի։

– Ես այստեղ շարժում չեմ տեսնում, Երեւանի փողոցներում ընդամենը կուտակումներ են, որոնք խանգարում են մնացած քաղաքացիների տեղաշարժը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930