Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ կողմ քվեարկելուց առաջ, ինչպե՞ս է քվեարկել Հայաստանը վրացական բանաձևին

Հունիս 06,2024 17:31 Share

Չորեքշաբթի ՄԱԿ գլխավոր ասամբլեան հաստատեց «Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի/Հարավային Օսիայի տարածաշրջաններից ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը։ Այն ընդունվեց ռեկորդային 103 կողմ ձայներով: Կողմ քվեարկածների թվում էր նաև Հայաստանը։

Նույնաբովանդակ բանաձևը Գլխավոր ասամբլեան ընդունել է 17 անգամ, 2008-ից տարեկան մեկ անգամ։ Ահա թե ինչ դիրքորոշում է բանաձևի հանդեպ արտահայտել պաշտոնական Երևանը։

2008-ից 2017 թվականը, ներառյալ` Հայաստանը դեմ է քվեարկել:

2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանն այդ տարի կրկին դեմ քվեարկեց վրացական բանաձևին։

2019-ից 2023-ը ներառյալ մենք չենք մասնակցել քվեարկությանը։

 

Այս տարի Ռուսաստանից բացի բանաձևին դեմ են քվեարկել ևս 8 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Կուբան, Կորեայի ԺԴՀ-ն, Սիրիան, 3 աֆրիկյան և 1 կղզի պետություն։ Նրանք սովորաբար դեմ են քվեարկել։

Հայաստանի հետ առաջին անգամ այս տարի կողմ էին քվեարկում Արգենտինան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

 

2008-ից ընդունվող 17 բանաձևերը միմյանցից զգալիորեն չեն տարբերվում։ Դրանք ընդգծում են տեղահանվածների վերադարձի և սեփականության պահպանման իրավունքները, բռնի ժողովրդագրական փոփոխությունների անթույլատրելիությունը, անարգել մարդասիրական օգնության հասանելիության անհրաժեշտությունը, ինչպես նաև Ժնևյան բանակցությունների մասնակիցների կողմից խաղաղությանն ուղղված ջանքերի ավելացումը։

 

Ըստ տարբեր աղբյուրների՝ ավելի քան 265 հազար անձ համարվում է Աբխազիայից և Ցխինվալից ներքին տեղահանված կամ փախստական։

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930