Լրահոս
Օրվա լրահոսը

Առջեւում բոլորովին նոր քաղաքական փոփոխություններ են, որոնց էությունն այսօր արժե ըմբռնել․ «Հայացք Երևանից»

Հուլիս 07,2024 10:51 Share

Հասկանալի է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել ՌԴ-ի հանդեպ ունեցած բոլոր պարտավորություններից՝ դրանով իսկ կտրելով վերջինիս ձեռքերը տարածաշրջանի խնդիրներից։ Հրաժարվել՝ վերջին տարիներին ստեղծված հարմարավետ աշխարհը կորցնելու հաշվին։ Ավելին՝ հենց այնպես հաշտություն կնքել ատելի Հայաստանի հետ։ Եվ այստեղ հարց է ծագում՝ ո՞րն է Ադրբեջանին նման առաջարկներ առաջսդրելու նպատակը։ Արդյո՞ք ԱՄՆ-ն իսկապես մտահոգված է տարածաշրջանում խաղաղությամբ, թե՞ մտահոգված է Հայաստանով անցնող տրանսպորտային միջանցքով:

Սրա մասին արժե լրջորեն մտածել։ Ինչպիսի՞ գին պետք է վճարի Հայաստանը խաղաղության համար՝ ըստ ԱՄՆ-ի առաջարկած մոդելի։ Ի վերջո, այս ամենը ներկայացվում է որպես ոչ այլ ինչ, քան հօգուտ Հայաստանի արվող ձեռնարկ, որին պետք է միայն համաձայնել խաղաղության պայմանագրին։ Բայց չի ասվում, թե ինչու Ադրբեջանը պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ դաշինքից՝ այն պայմաններում, երբ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը շարունակում են Հայաստանը ներկայացնել որպես սպառնալիք տարածաշրջանի համար։

Դե, եթե սկսեն խոսել, պետք է ասեն, որ Հայաստանը նման վտանգ չի ներկայացնի։ Եվ ոչ միայն դա ցույց տալու, այլեւ այդպիսին դարձնելու համար։ Գուցե այդ ժամանակ Ադրբեջանը հրաժարվի Ռուսաստանից եւ ներքաշվի ամերիկյան ծրագրերի մեջ։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե այս դեպքում ինչ կմնա Հայաստանից։ Բայց, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը չի կարող փոխել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ նույնիսկ նման պայմաններում. Ադրբեջանի քաղաքականությունը չափազանց սերտորեն կապված է Ռուսաստանի հետ։

ԱՄՆ-ը չգիտի՞ այս մասին։ Բնականաբար՝ գիտեն. նրանք նաեւ գիտեն, որ Ադրբեջանը չի հրաժարվի իր քաղաքականությունից։ Ի վերջո, բոլորը գիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը։ Այդ դեպքում ինչո՞ւ նման առաջարկություններ անել Ադրբեջանին։ Առջեւում բոլորովին նոր քաղաքական փոփոխություններ են, որոնց էությունն այսօր արժե ըմբռնել:

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031