Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն, որ մեկ հեռախոսազանգով լուծում էր Հայաստանի անվտանգության խնդիրը. Շարմազանով

Օգոստոս 08,2024 17:42 Share

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

2008 թ.-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր, որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր: Այդ նույն օրը Պեկինում մեկնարկել էին օլիմպիական խաղերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Չինաստանում էր:

Ասում են՝ ստանալով վրաց-օսական պատերազմի մասին լուրը, Սարգսյանը անմիջապես կապ է հաստատում Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ և խնդրում Հայաստանին տրամադրել անհրաժեշտ չափի վառելիք և պարենամթերք: Բարեկամ Իրանի նախագահն առանց երկմտելու իր պատրաստակամությունն է հայտնում  աջակցելու իր ընկերոջն ու եղբայրական Հայաստանին:

Այս թեմային անդրադարձա, որպեսզի որոշ հակապետական ու ապազգային արարածեր հասկանան, որ պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու հեծանիվ քշելով չի լինում:

Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն ու ըմբռնում իր գործընկերոջ մոտ, որ նույնիսկ մեկ հեռախոսազանգով լուծում էր Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը։

Դա նաեւ նրանից էր, որ Սերժ Սարգսյանն իր ցանկացած աշխարհաքաղաքական որոշում իրականացնելիս հաշվի էր առնում նաեւ մեր հարեւան ու բարեկամ Իրանի շահը։

Իսկ Փաշինյանը համառորեն չէր լսում Իրանի հորդորները՝ տարածաշրջան չբերել արեւմտյան ուժերի, ու ԵՄ դիտորդներին բերեց ՀՀ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Էդուարդ Շարմազանով Հայաստանի ղեկավարներ կոչվածները դուխ չունեցան Վրացական 51 կմ ճեղքեն միանա ռուսին երբոր փաստացի գտմվումենք Ռուսական լծի տակ Մոսկվաից Սերժ Ազատիչին առաչարելեն վախեցելա և ունենք այս վիժած անկլավ կարքավիճակը ( սեռժ Սարքսյանենք խոսում)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031