Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը

Սեպտեմբեր 09,2024 09:16 Share

Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը, որը երրորդն է Շիրակի մարզում և 34-րդը՝ Հայաստանում։ «Անի» մասնաճյուղում, ինչպես և Ֆասթի մյուս բոլոր մասնաճյուղերում, աշխատելու են 24/7 գրաֆիկով և սպասարկման բարձր ստանդարտներով։

«Անի» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում:

«Վստահ ենք, որ այս մասնաճյուղի անհրաժեշտությունը քաղաքում կար։ Գյումրին հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, և այստեղ մեր հաճախորդները մշտապես ակտիվ են։ Դա մեզ ոգեշնչում է է՛լ ավելի բարձրացնել սպասարկման որակն ու է՛լ ավելի ընդլայնել մասնաճյուղերի ցանցը», – ասել է Ֆաստ Բանկի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Հովհաննես Թմոյանը։

Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով, սպասարկման նորարարական լուծումներով: Բանկում վստահ են՝ հաճախորդների համար ստեղծելու են ֆինանսական գործարքների՝ նոր որակի փորձառություն։

Բանկը շարունակում է աշխատել առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ կարևորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երևանում, և թե՛ մարզերում:

 

Մամուլի ծառայություն

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30