Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ». Մեսրոպ Առաքելյան

Սեպտեմբեր 09,2024 23:03 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունները մեծ ոգևորությամբ տեղեկացնում են Ադրբեջանին տրվելիք հերթական զիջման՝ Մեղրիով անցնող ճանապարհին մասնավոր ընկերությանը վերահսկողական կամ որևէ այլ ֆունկցիա տալու մասին։

Առանց խորանալու դետալների մեջ՝ երկու պարզ հարց է առաջանում․

  • Ի՞նչ է ստանում սրա դիմաց Հայաստանը։ Ադրբեջանի կողմից չկա որևէ ծպտում Հայաստանի համար որևէ ճանապարհի բացման մասին։ Սրա մասին չեն խոսում նաև Հայաստանում։ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։
  • Ի՞նչ է լինում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հետ։ Արդյո՞ք սա ենթադրում է այդ կետի կատարում։ Իհարկե՝ ոչ։ Արդյունքում Հայաստանի կատարում է հերթական զիջումը՝ շարունակելով ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտավորություն։

Ադրբեջանի բոլոր պահանջները այս իշխանությունը կատարում է ամենայն պատասխանատվությամբ։

Հերթով, շարքով, կարգով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30