Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին․ Լեւոն Զուրաբյան

Դեկտեմբեր 12,2024 16:52 Share

Գալիք՝ 2025 թվականի մասով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը շատ վատատես չէ։ Ժամանակ կա եւ նա հուսով է, որ հետաքրքիր լուծումներ կգտնվեն ընդդիմադիր քաղաքական նոր ուժերի ասպարեզ գալու համար, 2025-ին էլ կդառնա ՀՀ քաղաքական համակարգի առողջացման հիմք դնելու տարի։

Այս մասին իր տեսակետները ՀԱԿ փոխնախագահը ներկայացրեց այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատում են։

Լեւոն Զուրաբյանի դիտարկմամբ, իշխանությունը պատրաստվում է ընտրությունների, բայց ոչ արտահերթ, այլ 2026 թվականի հերթական ընտրություններին։

Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող հետընտրական գործընթացներին, Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ խնդիրը Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները չէին, քանի որ դրանք անհամեմատ ավելի լավն էին, քան Ադրբեջանի ընտրությունները, որոնք ողջունվեցին միջազգային հանրության կողմից։ Խնդիրն, ըստ նրա, այն է, որ «Վրաստանում աշխարհաքաղաքական օպերացիա» է տեղի ունեցել՝ ոչ թե ընտրություններ ու իրադրությունը սրեց Վրաստանի իշխանությունը՝ հայտարարելով, որ դադարեցնում է եվրոպական ինտեգրման ուղղությունը, ինչի հետ վրացի ժողովուրդն արդեն խնդիր տեսավ։

«Թե ինչո՞վ կավարտվի ամեն ինչ, անկանխատեսելի է։ Տա Աստված, որ ամեն ինչ ընթանա առանց ներքին բախումների»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար ևս կարեւոր է Վրաստանում կայունությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031