Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում այս սեզոնին կա նման խնդիր. Տիգրան Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին

Մարտ 03,2025 11:53 Share

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացվեցին փետրվար ամսվա օդի որակի վերաբերյալ չափման սարքերից ստացված տվյալները: Նրան տեղեկացրին, որ երեւանյան շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա համար օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը pm2,5-ի համար կազմել է 109, իսկ pm10-ի համար՝ 51, եւ այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում:

Տիգրան Ավինյանը նշեց, որ Երեւան քաղաքի ավագանին պարտադրել է 4-րդ ռիսկայնություն ունեցող կառուցապատողներին բոլոր շինհրապարակներում տեղադրել 2-ական չափման սարք: Նա ընդգծեց, որ մայրաքաղաքում կան 160-ից ավելի նման սարքեր, որոնք միացված են իրենց ընդհանուր համակարգին, ինչը թույլ է տալիս տեսնել ընդհանուր պատկերը:

«Պետք է արձանագրել, որ ձմեռային սեզոնին այս իրավիճակը տարիներ շարունակ մենք ունեցել ենք: Ինչքան էլ, որ մեր շինարարական ծավալներն ավելացել են, այս խնդիրը միշտ ունեցել ենք, եւ սա պայմանավորված է ոչ այնքան մարդածին գործոններով: Տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, այս սեզոնին կա նման խնդիր»,-ասաց Ավինյանը՝ հիշեցնելով օդի որակի բարելավման Երեւանի քաղաքապետարանի քառամյա ծրագրի մասին:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31