Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժ հիշատակ անմահացած հայորդիներին․ ԵԿՄ հայտարարությունը

Ապրիլ 02,2025 17:32 Share

ԵԿՄ հայտարարությունը․

2016թ. ապրիլի 1-ից լույս 2-ը Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ լայնածավալ հարձակում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով, որի ժամանակ ունեցանք զոհեր եւ վիրավորներ։

Հավերժ հիշատակ անմահացած հայորդիներին

Դարեր շարունակ մենք պայքարել ենք մեր քաջ հայորդիների կյանքի ու արյան գնով ձեռք բերված անկախությունը պահելու համար, եւ հանուն մեր Հայրենիքի, մեր ժողովրդի բարօրության մենք պետք է եւ պարտավոր ենք հավատով ու միասնական լինել, պարտավոր ենք միասնությամբ, համազգային համախմբվածությամբ, ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր անկախությունը:

ՀՀ երկրապահ կամավորականների միությունը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին հավատարիմ, միշտ կատարելու է իր առաքելությունը՝ մեր հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործը:

Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,
Փա՛ռք մեր պետությանն ու պետականությանը,
Աստված պահապան մեր հայրենիքին, մեր ժողովրդին։

Երկրապահ կամավորականների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել