Լրահոս
Օրվա լրահոսը

Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկները, մարզիչներն ու աջակիցները պարգևների են արժանացել

Ապրիլ 04,2025 18:46 Share

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հյուրընկալել է Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

2024 թվականին կայացած Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը միավորել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 120 հաշմանդամություն ունեցող մարզիկ-մարզուհիների:

Կարևորելով մարզական այս փառատոնի անցկացումը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ այն հաշմանդամություն ունեցող մարզիկներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց մարզական հաջողությունները, ինչպես նաև կարևոր քայլ է ներառականություն ապահովելու համար:

Մրցումներն անցկացվել էին անվասայլակով բասկետբոլ, սայլակավազք, շախմատ, բոչիա, ծանրամարտ, սեղանի թենիս և շոու դաուն մարզաձևերում։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է Պարալիմպիկ խաղերի հաղթող մարզիկներին, նրանց մարզիչներին ու աջակիցներին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930