Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատել փորձած 4 ընկերներից մեկն անհետացել է

Ապրիլ 14,2025 12:16 Share

Ermenihaber. Հայաստան-Թուրքիա սահմանին թուրք երիտասարդ է կորել. թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:

Ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:

Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։

ԼՐԱՑՈՒՄ. Թուրքիայում փրկարարներն Արաքս գետում ավելի ուշ հայտնաբերել են Իսմայիլ Ադիրի մարմինը, որն անհետացել էր Իգդիրում՝ Հայաստանի հետ սահմանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել