Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության խնդրի և Ադրբեջանի կատարած հանցագործությունների բարձրաձայնումը

Մայիս 05,2025 23:30 Share

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ընթացիկ օրերին մասնակցում է Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված կազմակերպված Մարդկային հարթության 2025 թ․ երկրորդ կոնֆերանսին, որը նվիրված է նաև մարդու իրավունքների պաշտպանների մարտահրավերներին։

Ա․ Գրիգորյանը ներկայացնում է 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված հայության իրավունքների հասցեագրման և դրանց վերականգնման օրակարգային խնդիրները։

Ելույթի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության խնդրի և Ադրբեջանի կատարած հանցագործությունների բարձրաձայնումը, սակայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները հավելյալ խոսք են տրամադրել Ա․ Գրիգորյանին՝ դրանով իսկ ի ցույց դնելով Ադրբեջանի ժխտողական քաղաքականության անընդունելի լինելը։

 

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031