Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը

Մայիս 08,2025 23:00

Քիչ առաջ ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նա գտնվում է Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի ձերբակալվածների պահպանման վայրում։ Այս մասին ոստիկանության շենքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա Աղեկյանի ձերբակալումը համարեց ապօրինի, դատապարտեց իրավապահներին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Զարուհի Փոստանջյանի ուղիղ եթերի ժամանակ ոստիկանության շենքում լույսերը մարեցին, ոստիկանները պարզաբանեցին, որ ողջ թաղամասում է։

Նշենք, որ Լիլիթ Աղեկյանը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էր քաղաքապետարանի լրատվական բաժնի պետի պաշտոնը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031