Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելն է, մենք չունենք. Նարեկ Կարապետյան

Փետրվար 03,2026 21:12 Share

– Ուզում եմ ձեզնից լսել ու հասկանալ՝ իշխանության գալով՝ վերջապես մեր երկրում գործելո՞ւ է օրենքը, թե՞ ոչ։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ այս հարցն է Կարապետյանին ուղղել հանդիպման մի մասնակից։

Ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ընդդիմությունը մի հատկություն ունի․ մինչև իշխանություն դառնալը, իրենք միշտ ասում են՝ հա։ Միշտ հասնում են իշխանության, մի երկու տարի դիմանում են, հետո ամբողջ օրը դատավորներին հրահանգներ են տալիս։

Ես չէի ցանկանա, որևէ կասկած առաջանար իմ խոսքի մեջ, բայց մի բան կարող եմ հաստատ ասել՝ ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելն է, մենք չունենք։ Այդ ճանապարհին անելու ենք ամեն ինչ, որ երբ մենք չլինենք, ուրիշ իշխանություն լինի, չկարողանան անել այն, ինչ հիմա են անում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728