Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ՖԲ էջում հայտնում է. «Հսկող դատախազի որոշմամբ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»:
Գլխավոր դատախազությունից հայտնում են․ «Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով:
Հսկող դատախազի որոշմամբ՝ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան»:
Կարդացեք նաև


















































