Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսել ենք ձեր թքած-կպցրած ձայնագրությունները ահաբեկչության նախապատրաստության գործով։ Իսկ հիմա ինչու պետք է վստահենք այս ձայնագրությանը». իրավապաշտպան

Ապրիլ 15,2026 09:00 Share

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Կանանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության կիրառումը լայն տարածում ստացավ այս իշխանությունների օրոք, հատկապես իրենց դեմ բողոքող կամ ընդդիմադիր դաշտում գտնվող կանանց։ Նրանց նկատմամբ նույնիսկ գործեր հարուցվեցին։

Հիշենք սևազգեստ մայրերին, նրանց նկատմամբ բռնի գործողությունների և անպատիժ մնացած ոստիկաններին, հիշենք դատարանում 8 ամսական երեխայի և մոր նկատմամբ կալանքի սահմանումը, իսկ հիմա էլ կրծքով կերակրող 40 օրեկան երեխայի մորն են ձերբակալել՝ ժամեր կամ օրեր զրկելով երեխային մորից։

Մեղադրանքը չհաստատվելու դեպքում ով է պատասխան տալու այս կնոջ տառապանքների համար։ Իհարկե ոչ ոք։ Իսկ ինչու են նախաքննության փուլում հրապարակել ձայնագրությունը, պարզ է, տվյալ քաղաքական ուժի և ուժը ներկայացնող կնոջ դեմ հանրային աղմուկ ձևավորելու քաղաքական այդ ուժն ու կնոջը նսեմացնելու նպատակով, ուրեմն ձեր ապացույցը թույլիկ է։ Հաստատեիք ձեր մեղադրանքը, հետո հրապարակեիք։ Տեսել ենք ձեր թքած-կպցրած ձայնագրությունները ահաբեկչության նախապատրաստության գործով։ Իսկ հիմա ինչու պետք է վստահենք այս ձայնագրությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930