Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

Ես բանվորություն շատ եմ արել. մենք իշխանություն չլինենք՝ գործ չեք ունենա. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին

Ապրիլ 18,2026 15:23 Share

«Ասել եմ տասնյակ անգամներ, երբ ՀՀ ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ, ես կհեռանամ: Ես դա երբեք չեմ կապել ընտրությունների հետ: Ես հեղափոխությամբ եմ դարձել վարչապետ և միշտ ճանաչել եմ ու ճանաչում եմ ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը: Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ: Համոզմունք ունեմ, որ երբ ժողովրդի մեծամասնությունը կուզենա, որ որևէ մեկը չլինի իշխանություն, նա չի կարող լինել իշխանություն: Բայց դա չի նշանակում, որ երբ մեր հարգելի 10-20-30 հազար քաղաքացիներ հավաքվում են որևէ հարցով, ուրեմն պետք է վարչապետը հրաժարական տա»,- ՀՀ կառավարության նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի փաստմանը՝ Ձեր ամեն հայտարարություն իր հետ կորուստներ է բերել, մարդիկ դրա համար են ասում, որ վերջապես գնաք, ու այս ողբերգությունների շղթան ավարտվի, բոլորին վիրավորում եք, ֆայլաբազարում էլ ասում են՝ երբ են սրանք գնալու, աշխատանք չունենան, գան, մեր կողքին կանգնեն ու հասկանան՝ ինչ է նշանակում սեփական գումարը վաստակել ու չծաղրել մեզ,  այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իր հեգնանքը չի վերաբերվում ֆայլաբազարի աշխատակիցներին ու նշեց. «Ես բանվորություն շատ եմ արել, իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ բանվորությունից, ես երբեք որևէ աշխատող մարդու նկատմամբ չեմ կարող որևէ անհարգալից դրսևորում ցուցաբերել: Ֆայլաբազար չկա՞ Երևանում, դա վիրավորական բա՞ռ է: Ես հեգնանքով ֆայլաբազար չեմ ասում, իմ հեգնանքը վերաբերում էր նրան, երբ ձեզ ասում էի, որ դուք քվեարկելու եք մեր օգտին, քանի որ որ պահին մենք իշխանության չլինենք, դուք պետք է այլ աշխատանք փնտրեք: Ես, երբ փողոցներում կոմունալ աշխատողի եմ հանդիպում, մոտենում, ձեռքով բարևում եմ, եթե ցանկանում են՝ այս կրծքանշանից նվիրում եմ»:

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930