Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի հայրենակիցներ,
Երևի հիշում եք, որ խոստացել էի հեղափոխության իմ փորձառությունն ամփոփել գրքի տեսքով:
Ճանապարհը սպասվածից ավելի երկար ստացվեց, սակայն այսօր արդեն վստահությամբ կարող եմ ասել՝ աշխատանքն ավարտված է: Գիրքն արդեն պատրաստ է և այն շուտով կներկայացնեմ ձեր դատին:
Այն պարզապես հուշագրություն չէ. այն պատմություն է «Մերժիր Սերժին» նախաձեռնության ձևավորման, փողոցային պայքարի և այն ներքին ապրումների մասին, որոնք ունեցել եմ թե՛ փողոցում, թե՛ Հատուկ քննչական ծառայության մեկուսարանում։
Ինչպես նախկինում նշել էի՝ այդ օրերի մասին յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք ու յուրաքանչյուրիս պատմությունը մեկ մարդու պատմություն լինելով հանդերձ՝ բոլորիս մասին է: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հեղափոխության մասին իմ հայացքով ներկայացված այս պատմության մեջ յուրաքանչյուրն այդ օրերին կգտնի իրեն:
Կարդացեք նաև
Շնորհակալ եմ համբերության համար։ Մանրամասները՝ շատ շուտով։


















































