«Իրավական» անվանվող զուտ քաղաքական գործընթացների տիրույթում ենք արդեն ամիսներ շարունակ։ Ձերբակալություններ, կալանավորումներ, խոսքի սահմանափակումներ, ճնշումներ։ Կարծիք կա, որ ընտրություններին ընդառաջ՝ մայիսին, դրանք կարող են նոր թափ ստանալ, բայց մյուս կողմից՝ նմանատիպ գործողությունները կարող են մարդկանց փողոց դուրս բերել։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը դժվարանում է այս դիտարկմանը միանշանակ պատասխանել, բայց այսպես է արձագանքում. «Օգտագործելով պետական մարմինները՝ նա հետևում է հանրային տրամադրություններին, և որքան հանրային տրամադրությունները իր դեմ լինեն, այնքան նա ավելի է ապավինելու ճնշումների, ահաբեկումների մեխանիզմին»։
Զրույցի ավարտին անդրադառնում ենք հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարևորությանը։ Չէ որ հանրությունը տեսնում է, որ չընտրվելու դեպքում իշխող ուժն իրեն սպառնում է պատերազմով, իսկ նրա հռչակած «խաղաղության» շրջանակներում Ադրբեջանը հիմնահատակ ավերում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։ «Անչափ կարևոր օր է հունիսի 7-ը։ Ես ավելին ասեմ. մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց իմանալ, որ ընտրություն է լինելու, հասկանալ, որ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը և չներկայանալ ընտրական տեղամաս, հավասարազոր է Նիկոլ Փաշինյանին ընտրելուն»,- եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































