Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջանքեր եմ գործադրել, ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»․ Փաշինյանը՝ իր ու Աննա Հակոբյանի վերամիավորման մասին

Ապրիլ 23,2026 15:54 Share

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե վերամիավորվե՞լ է իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

«Կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը։ Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը։ Բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ։ Եվ ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաեւ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա։ Եվ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը հայտարարել էր, թե իր ու Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, եւ ինքը լքում է կառավարական առանձնատունը։ Իսկ ապրիլի 19-ին հանրությունն ականատես եղավ, որ Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցի ժամանակ ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930