Հիմա Հայաստանում այնպիսի իրավիճակ է, եւ այնքան պառակտված ու բազմաբեւեռ է հասարակությունը, որ 50+1 ձայն ստանալն անգամ ֆանտաստիկայի ժանրից է: Այս պարագայում հույսը, որպես կանոն, դնում են մեր օրենսդրությամբ նախատեսված այն կասկածելի դրույթի վրա, որով խորհրդարան չանցած ուժերի ձայները վերաբաշխվում են անցած ուժերի վրա, եւ հենց այդ բանաձեւի շնորհիվ էլ ՔՊ-ն 2021-ին ողջ հանրապետությունում, իսկ 2025-ին` Վաղարշապատում, կարողացավ իշխանություն զավթել:
Այս ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ էլ են արել` իրենց օգտին. դիտորդների մասնակցությունն են սահմանափակել, դաշինքների անցողիկ շեմն են բարձրացրել, բարեգործություն անելու արգելք են սահմանել եւ այլն: Բայց ոչ մի փոփոխություն ու փիառ, ոչ մի ադմինիստրատիվ լծակ ու ճնշում չեն կարող խանգարել հայ մարդուն՝ գնալ եւ իր ուզած ուժին ձայն տալ: Եթե այդ մարդը, իհարկե, իրեն ինքնուրույն անձ, Հայաստանի քաղաքացի, իր երկրի ապագայի մասին մտածող եւ այդ երկրում ապրելու ծրագիր ունեցող հայ է համարում:
ՀՀ յուրաքանչյուր ընտրող պետք է լավ ծանրութեթեւ անի` գո՞հ է արդյոք այն ամենից, որ կատարվում է մեր երկրում, թե՞ փոփոխություններ է ուզում: Բարդ հարց չէ, որը նաեւ պարզ պատասխան է ենթադրում` այո կամ ոչ:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































