Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ոչ մեկի հետ կապ չունենք՝ ո՛չ նախկին ղեկավարների, ո՛չ էլ գործող իշխանությունների հետ. Արման Թաթոյան

Ապրիլ 26,2026 11:40 Share

«Մենք ոչ մեկի հետ կապ չունենք՝ ո՛չ նախկին ղեկավարների, ո՛չ էլ գործող իշխանությունների հետ։ Մենք ամբողջովին ինքնուրույն ուժ ենք»,- ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Վերին Գետաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Տարածում են տարբեր բամբասանքներ ու լուրեր, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր ընտրողների ձայների համար, մենք ոչ մեկին մեր ձայները չենք տալու»,- հավելել է Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ իր աշխատանքը միշտ եղել է բոլորի աչքի առաջ, այդ պատճառով պարզ ճակատով ասում է՝ իրենք ինքնուրույն ուժ են։

«Դրա համար մեր հույսը, ուժը դուք եք: Դուք եք մեզ ուժ տալու բոլոր հարցերը լուծելու»,- շեշտել է «Միասնության թեւերի» վարչապետի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930