Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին Հայաստանի եւ հայ ժողովրդի որոշելիք հարցն է»․ Մարիա Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

Ապրիլ 26,2026 16:12 Share

«Հայաստանը սուվերեն պետություն է, եւ եթե սուվերեն պետությունում կարծում են, որ անհրաժեշտ է դուրս գալ որեւէ միջազգային կառույցից, դա բացառապես այդ պետության գործն է։ Հավանաբար, նաեւ այդ երկրի ժողովրդի գործն է՝ համապատասխան որոշում կայացնելը։ Այդ որոշումը պետք է Հայաստանի ներսում կայացվի։ Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին Հայաստանի եւ հայ ժողովրդի որոշելիք հարցն է», -Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Aravot.am-ի հարցը վերաբերվում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությանը։ ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի վերջին հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր․ «Նման խոսակցությունները նոր չեն։ Օրինակ, գազի գնի կամ ապրանքների հետ կապված խոսակցությունները տարիներ շարունակ եղել են, և եթե իրենք նման որոշում կայացնեն, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե ՀԱՊԿ–ից, թե ԵԱՏՄ–ից»։

Իսկ երկու լիդերների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր․ «էներգակիրների գները, գազի գները Եվրոպայում կտրուկ աճում են՝ հասնելով 600 դոլարից ավելիի 1000 խորանարդ մետրի համար, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին 1000 խորանարդ մետրի համար գազ է վաճառում 177,50 դոլարով»։

Հստակեցնող հարցին՝ ՌԴ-ն եւ Հայաստանն իրար հետ սպառնալիքների՞ լեզվով են խոսում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց․ «Հայաստանի մեր գործընկերների հետ միշտ էլ երկխոսությունը պահպանվել է, մենք երկխոսությունից երբեք էլ չենք հրաժարվել։ Մենք երբեմն զարմանքով ենք լսում մեր գործընկերների տարօրինակ, երբեմն ագրեսիվ հայտարարությունները։ Բայց մնում ենք այն կարծիքին, որ եթե կան ուշադրություն պահանջող հարցեր, պետք է օգտվել, օգտագործել այն կապերն ու հնարավորությունները, որոնք առկա են երկու պետությունների միջեւ․ իսկ դրանք կան՝ դեսպանատներն են աշխատում, արտաքին գերատեսչությունները, նախագահական ապարատների միջեւ համապատասխան կապեր կան»։

Մարիա Զախարովան Մոսկվայում մասնակցում էր «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական-գործարար համաժողովին՝ նվիրված «Եվրասիա»-ի ստեղծման երկու ամյակին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930