Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողություն. ՀՀ կառավարությանը պատիվ չբերող վարքագիծ
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) Ազգային Գրասենյակը իր դժգոհությունն է արտահայտում Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցչական անձանց՝ Խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման արարողությանը մասնակցության հնարավորությունից զրկելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ:
🔷Նման որոշումը մենք համարում ենք և որակում որպես ցավալի սխալ։
🔷Դեսպանությունը ներկայացնում է հայկական պետությունը և, դրանից անդին, հայ ժողովրդին իր ողջ բազմազանությամբ։
Կարդացեք նաև
🔷Այն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականությամբ, բազմազանությամբ և արժանապատվությամբ՝ վեր կանգնելով պահի տարակարծություններից և կուսակցական հաշվարկներից։
Սահմանափակելով Ֆրանսիայի հայկական համայնքի ճանաչված ներկայացուցիչների մուտքը՝ ՀՀ կառավարությունը հեռանում է ազգի համախմբման իր կոչումից։
🔷Նման վարքագիծը տարակուսանք է առաջացնում։
🔷Զրկել Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին, անձինք, որոնց անունները անքակտելիորեն կապված են Ցեղասպանության հիշողության, ճանաչման և հայ ժողովրդի արժանապատվության պաշտպանությանն ուղղված տասնամյակների պայքարի հետ, նշանակում է սահմանափակ ընկալում ունենալ սփյուռքի իրական դերի հարցում։ ՖՀՀԽ-ը /CCAF/ սովորական միավորում չէ․ այն Ֆրանսիայի հայերի հիմնական ներկայացուցչական կառույցներից մեկն է։ Ժողովրդավարորեն ընտրված ղեկավարներին զրկելը նշանակում է զրկել սփյուռքի կազմակերպված հատվածի զգալի մի մասի։
🔷Զրկել Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին նշանակում է խորապես վիրավորել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ բազմադարյա մի հաստատության, որն անցել է կոտորածների, ցեղասպանության և ազգի սփռման միջով և մինչ օրս մնում է մեր ժողովրդի կարևոր հոգևոր հենասյուն։ Հիշեցնենք, ի դեպ, որ 1995 թվականից ի վեր հայ առաքելական եկեղեցին ներկայիս շենքն անվճար տրամադրում է ՀՀ Դեսպանությանը։
🔷Զրկել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին նշանակում է բացասական ուղերձ հղել Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում հայրենի հողից վտարված, գաղթի հարկադրված և ամեն ինչից զրկված 120 000 արցախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործին։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ազգային գրասենյակ
Աղբյուրը՝ Ազգային ճակատ


















































