Ծագում է հարց․ եթե ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած որեւէ ուժի (թեկնածուի) նախընտրական ծրագրում ներառված են ՀՀ ինքնիշխանության դեմ կամ ՀՀ սահմանադրությունը ոտնահարող դրույթներ, ԿԸՀ-ն իրավասություն ունի՞ նման ուժին կամ անհատին չգրանցել։ ՀՀ Ընտրական օրենսգրքում այդ հարցը բաց է մնում, օրենսգրքում չկա դրույթ, որ ԿԸՀ-ին լիազորի՝ չգրանցել կամ ընտրապայքարից հեռացնել որեւէ ուժի՝ նախընտրական ծրագրի պատճառով։ Մյուս կողմից, չկա տրամաբանություն այն բանում, որ որեւէ քաղաքական ուժ գրանցվի, եւ նրան թույլ տրվի ընտրության մասնակցել, եթե այդ ուժի նախընտրական ծրագիրը բռնություններ է ծրագրում ու ազդարարում եւ ուղիղ ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը։
Սա այն է, ինչ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անում է ՔՊ-ն։ Գուցե ոչ ուղիղ տեքստով, բայց ըստ էության ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում արձանագրել է, թե ծրագրում է աշխարհասփյուռ հայությանը ուծացնել, հայության տարբեր հատվածների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարել, հայապահպանությանը նպաստելու փոխարեն հայերի ազգային ինքնապահպանման կռվանները ոչնչացնել, Եկեղեցու դեմ ասպատակությունը շարունակել։ Մնում է եւս մի քանի օր սպասել եւ տեսնել, թե արդյոք ՔՊ-ն կհեռացնի՞ հակաօրինական եւ հակահայ հատվածներն իր ծրագրից՝ այն ԿԸՀ կայքում հրապարակելուց առաջ, թե՞ կթողնի։ Դրանից հետո կողմնորոշվել, թե ինչ կարելի է անել:
Առայժմ, առանց որեւէ ուժ նշելու եւ որոշակիացման, զուտ տեսական հարց ուղարկեցինք ՀՀ ԿԸՀ, նախագահ Վահագն Հովակիմյանին՝ խնդրելով պաշտոնական պատասխան հետեւյալ հարցին․
«1. Եթե ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական ծրագրում ներառված են բռնության կոչեր կամ ատելության խոսք, կամ ՀՀ ինքնիշխանության դեմ դրույթներ, կամ ՀՀ սահմանադրությունը ոտնահարող դրույթներ, արդյո՞ք ԿԸՀ-ն ունի մեխանիզմ՝ դրանց հակազդելու, եւ ի՞նչ հասանելի միջոցներ կան հակազդելու»։
Կարդացեք նաև
ԿԸՀ պարզաբանումից հետեւում է, որ (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերում հակասահմանադրական դրույթներ ներառելը կարող է քննության առարկա դառնալ, բայց ոչ ԿԸՀ հարթությունում, այլ՝ իրավապահ համակարգի։
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































