Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիպում ենք այստեղ՝ Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում՝ հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը»․ Անտոնիու Կոշտա

Մայիս 04,2026 13:47 Share

«Այսօր եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իսկապես պատմական է, որովհետեւ առաջին անգամ է, որ հանդիպում ենք այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է՝ հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց, որ սա պատմական է, քանզի այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնության շնորհիվ։ «Համաձայնություն, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար, Եվրոպայում, որը պետք է տոնվի մի աշխարհում, որտեղ պատերազմները կարծես թե գերակայում են։ Այս համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավվել են հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ դրա շնորհիվ է, որ այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհին»,- ասաց Կոշտան։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031