Կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու․ խորհրդարանում հայտարարեց ՀՀ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով առաջիկա ընտրությունների քարոզարշավին։
«Նման ահազանգի պարագայում օրենքն ամբողջ խստությամբ գործելու է։ Դրա բոլոր օրենսդրական կարգավորումները գործելու են։ Շատ հստակ մեխանիզմներ ենք նախատեսել՝ նման գործունեության պարագայում ի՞նչ պետք է լինին եւ ինչպե՞ս. կարող է լինել աշխատանքից ազատում ընդհուպ։ Չեմ խոսում նաեւ մանկավարժական գործունեությունից զրկելու մասին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ հիշեցնում, զգուշացնում է համակարգի աշխատողներին, ոչ թե հորդորում է։ Ժաննա Անդրեասյանը ՔՊ-ական կառավարության կարեւոր ձեռքբերումներից է համարում կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելը։
«Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ համակարգի աշխատողներն իբրեւ քաղաքացիներ չեն կարող դիրքորոշում ունենալ կամ բարձրաձայնել այն։
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել էր՝ հանրապետությունում պաստառներ կան՝ գրառմամբ, 107 հազար երեխա սովորում է նորակառույց դպրոցներում, եւ հետաքրքրվել՝ դա արդեն փա՞ստ է, թե՞ նախընտրական խոստում։ Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ 102 դպրոց է կառուցվել-հիմնանորոգվել այս կառավարության գործունեության արդյունքում, որոնց ցանկով աշակերտների թիվը կազմում է 31, 677 երեխա․ որտեղի՞ց 107 հազար թիվը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































